Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ առանց օրինական պահանջի ներկայացման բերման ենթարկեցին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ավելի վաղ բռնի ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության անդամներ Արման Մանուկյանը և ՆԱՈՒՄ անդամներ Ամիրան Գալավորյանը և Վելիխան Խլղաթյանը։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով մարդմանց, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ՝ չի բացառվում, որ նրանք լինեն օլիգարխների թիկնազորի անդամներ:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում․