կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 12:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիմոն Սիմոնյանին, Արգիշտի Գևորգյանին և «Հայաստան» դաշինքի դաշնակցական թեկնածուների բերման ենթարկեցին

Կառավարության շենքի դիմացից, կոպիտ ուժ կիրառելով, ապօրինաբար բերման ենթարկեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին և «Հայաստան» դաշինքի պատգամավորի դաշնակցական մոտ մեկ տասնյակ թեկնածուների՝ հայտնում է Yerkir.am-ը։

Խաղաղ իրազեկման ակցիա իրականացնելիս՝ բերման ենթարկվածների թվում են ««Հայաստան» դաշինքի դաշնակցական անդամներ Արգիշտի Գևորգյանը՝ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, Հայկազ Հարությունյանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ, Ամիրան Կալավորյանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ, Գառնիկ Մելքումյանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ։

Ապօրինաբար բերման են ենթարկել նաև ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության ատենապետ Տարոն Ղազարյանին,  ՀՅԴ ՀԵՄ ԿՎ ներկայացուցիչ Գոռ Սարգսյանին,  ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության անդամ Տարոն Մանուկյանին։

Նշենք, որ ՀՀ կառավարության նիստին զուգահեռ ՀՅԴ երիտասարդները շենքի առջև ներկայացնում էին փաստեր, որոնք ապացուցում էին, որ Նիկոլ Փաշինյանը  դավաճան է։

Մանրամասն՝ տեսանյութում․