|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Ավետիք Կարճիկյանը: Այս մասին հայտնում է Համալսարանի էջը։
Ավետիք Կարճիկյանը երկու տարի առաջ էր ավարտել բուհի Իրավագիտության բաժինը: Պատերազմի ընթացքում մարտնչել է կռվի ամենաթեժ կետերից Մեխակավանում:
Բարձր առաջադիմությամբ, ուշիմ, ժտերես, հետաքրքրասեր և սիրված բոլորի կողմից. այսպես են նկարագրում Ավետիք Կարճիկյանին ճանաչողները: Մարտական ընկերների հավաստմամբ` իրենք Ավետիք Կարճիկյանին «դոկտոր» էին ասում, քանի որ մշտապես օգնում էր վիրավոր զինվորներին. մայրը բժշկուհի է, և նա լավ էր տիրապետում առաջին բուժօգնության կանոններին:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Ավետիք Կարճիկյանի հարազատներին ու մտերիմներին: