Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 154 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 830-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3138 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 788 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3926-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 168 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160 838, փաստացի բուժվողներինը՝ 4066 (մեկ օրում նվազել է 19-ով): Մեկ օրում արվել է 2893 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 676 431 թեստ: