|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները, որոնց նպատակն է քննարկել տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվել են վերլուծություններ, այնուհետև նաև խորը ուսումնասիրություններ ռիսկերի գնահատման համար։ Ըստ Հարությունյանի՝ այս հանդիպումների նպատակն է քննարկել դրանք, ինչպես նաև լիարժեք պատասխաններ ու պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին։
Նման հանդիպումների առանցքում ՊԵԿ նախագահի հանձնարարականն է, որով խնդիր է դրվել հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել, թե՛ հարկային և մաքսային ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին, թե՛ առաջիկա նախագծերին։
