|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արցախում փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից 481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։