|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հռոմում երկու մարդ է բերման ենթարկվել` Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է La Repubblica թերթը՝ հղում կատարելով Իտալիայի ուժային կառույցներին:
Կարաբիներների հատուկ նշանակության ջոկատներն ավելի ուշ հայտնել են, որ, Հռոմի դատախազության հրամանագրով, իտալացի զինծառայող և ռուս սպա են բերման ենթարկվել: Ըստ նրանց հայտարարության՝ Իտալիայի քաղաքացին բերման է ենթարկվել, մինչդեռ «օտարերկրյա քաղաքացին ստուգումներ է անցնում իր դիվանագիտական կարգավիճակի վերաբերյալ»:
Կարաբիներների հատուկ ստորաբաժանումը պարզաբանել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ դրամական պարգևի դիմաց գաղտնի փաստաթղթեր փոխանցելու պահին: «Ձերբակալվել են Ռուսաստանի դեսպանատանը ծառայող` նավատորմի կապիտան և սպա, որոնք մեղադրվում են լրտեսության և պետության անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանից հետո ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ Իտալիայում ՌԴ դեսպան Սերգեյ Ռազովը կանչվել է ԱԳՆ։