Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մարդկանց հորդորին՝ կտրուկ քայլերի դիմել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, Մանուկյանը պատասխանեց՝ մենք կտրուկ անվանում ենք այն քայլերը, որոնք շատ բնական են այս իրավիճակում։
Վազգեն Մանուկյնաը համոզված է, որ փետրվարի 20-ին՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ոստիկանները ուժ չեն կիրառի, որովհետև, նրա խոսքով, այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի։
Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք նախադրյալներ կան, որ փետրվարի 20-ի հանրահավաքը մեծ կլինի, Մանուկյանը հարցով պատասխանեց՝ ո՞ր նախադրյալներն են փոխվել, որ մարդաշատ չլինի․ մենք ունեցել ենք սարսափելի խայտառակ պարտություն պատերազմում։
«Ոմանք ինձ ասում են՝ խեղճ Նիկոլը ի՞նչ աներ, մեկ է՝ պատերազմը լինելու էր, մեկ է՝ պատերազմում մենք պարտվելու էինք։ Ասում եմ՝ լավ, բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչեր են տեղի ունեցել ու ոնց կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր։ Հաշվի չառնենք, պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիրը կնքվեց, ինչո՞ւ դրանից հետո մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց՝ 10-12 կմ առաջ էր եկել, ու որից հետո մենք ունեցանք պրոբլեմներ Սյունիքի սահմանում։ Դա՞ ինչով բացատրել։ Լավ, այն առաջինի հետ ես համաձայն չեմ, բայց ենթադրենք՝ համաձայն եմ, այս երկրորդն ինչո՞վ բացատրել»,-ասաց նա։
Վազգեն Մանուկյանը նաև առաջարկեց պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության․ «Մոռացեք, որ դավաճանություն է արել, ապագայի համար նայենք՝ ի՞նչ է լինելու Հայաստանում»։
Նա նկատեց, որ մի ղեկավար, որը Հայաստանում ման է գալիս բրոնեժիլետով, տասնյակ մեքենաներով, և անընդհատ հավաքում է ոստիկաններին, ղեկավար, որն արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է՝ ինչ իրենից պահանջեն՝ կանի, ինչպե՞ս է ղեկավարելու Հայաստանը։
Մանրամասն՝ տեսանյութում․