Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր։
Այդ նույն օրենքում ամրագրված է նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, որը նշվում է փետրվարի 28-ին։
Մարաղայի վրա հարձակումը ևս ուներ բացառապես հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ, և այդ ոճրագործությունը շարունակությունն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և այլ բնակավայրերում հայկական բնակչության՝ կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության։
Սակայն այս ոճրագործությունները տեղի են ունեցել Սովետական Ադրբեջանի տարածքում, իսկ Մարաղայի դեպքում գործ ունենք Արցախի Հանրապետության տարածքում արդեն հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդերի հետ, ինչը դատապարտելու օր մենք պետք է սահմանենք։
Մենք պետք է ընդգծենք, որ ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս, ինչն առավել ցայտուն դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մենք պետք է հետսովետական շրջանում իրականացված Մարաղայի դաժան ջարդերի արձանագրումն ու դատապարտումը հակակշռենք Խոջալուի այսպես կոչված ցեղասխանության կեղծ հարցը միջազգային օրակարգ տեղափոխելու թշնամական Ադրբեջանի ջանքերին և շահարկումներին։ Տվյալ դեպքում, Արբեջանը՝ որպես հանցագործ, ինքն է բարձր գոռում՝ բռնեք հանցագործին։
Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։
Ինձ համար անընդունելի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը», տարբեր պատճառաբանություններով, չընդունեց մեր այս նախագիծը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունը մերժել էր նաև «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, այդ որոշումն իրենց դեպքում խիստ տրամաբանական էր, քանզի մտածում են, որ այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին չի կարելի նեղացնել իրենց կողմից կիրթ և կառուցողական որակված Ալիևին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան