կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 11:59
Աշխարհ

Պոմպեոն քննարկել է Թրամփին հեռացնելու հնարավորություն տվող 25-րդ փոփոխությունը

Պոմպեոն քննարկել է Թրամփին հեռացնելու հնարավորություն տվող 25-րդ փոփոխությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը քննարկել են Սահմանադրության 25-րդ փոփոխության կիրառումը նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար, բայց հրաժարվել են այդ քայլից. հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը կոչ էին արել հեռացնել Թրամփին պաշտոնից 25-րդ փոփոխության համաձայն՝ պարտականությունները կատարելու ենթադրյալ անկարողության պատճառով: Այս ընթացակարգը պահանջում է փոխնախագահի և կառավարության անդամների մեծամասնության միջամտությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Պոմպեոն և Մնուչինն իրենց գերատեսչությունների շրջանակներում ոչ պաշտոնական քննարկում են ունեցել այս հարցով: Հաղորդվում է, որ քննարկման մասնակիցները եզրակացրել են, որ հեռացման գործընթացը շատ երկար կտևի՝ ցանկալի արդյունք ունենալու համար, քանի որ Թրամփի լիազորություններն ավարտվում են հունվարի 20-ին: Բացի այդ՝ անհասկանալի էր, թե արդյո՞ք գերատեսչությունների մի քանի ղեկավարներ, որոնք չեն հաստատվել Սենատում և աշխատում են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, կկարողանան քվեարկել 25-րդ փոփոխության կիրառման օգտին: