|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մանդատը վայր դնելու իմ որոշումը փոխել եմ: Մանդատը չեմ դնում, համարեք՝ հուզականության ֆոնի տակ եմ գրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր՝ մանդատը վայր դնելու մասին։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մանդատը վայր չդնելը, եւ ինչով է զբաղված իշխանությունը, Լուսինե Բադալյանը պատասխանեց, որ կիսատ թողած օրինագծեր կան, որոնք պետք է ավարտին հասցվեն: