|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մի խումբ եզդի երիտասարդների կողմից հիմնադրված «Սարհլդան» նախաձեռնությունը, արձագանքելով Իշխան Սաղաթելյանի կոչին ,հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։ Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին։ Մեր խնդիրը իշխանություն-ընդդիմություն երկընտարնքի մեջ չէ, մեր խնդիրը Հայաստան ունենալու և այն կորցնելու երկընտրանքի մեջ է։ Մենք ընտրում ենք Հայաստան ունենալը, մենք ընտրում ենք անվտանգությունն ու հանրային համերաշխությունը և հենց սրա համար է անհրաժեշտ, որպեսզի օր առաջ այս իշխանությունները հեռանան։ Այս գաղափարն իհարկե համայնքում բոլորը չէ, որ կիսում են, բայց պետք է հասցնել բոլոր բոլորին, որ Հայաստանի փրկությունը քաղաքական հայացքների կամ կուսակցականության հարց չէ, այն սրբազան պարտք է։ Մենք վստահ ենք, որ այս պայքարը հաղթանակի է տանելու»: