|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնում գործում է կորած հայ զինծառայողների մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գիծ: Դիմումների ընդունումն իրականացնող հերթապահ սպաները դիմած հարազատներից ճշտում են որոնումների ենթադրյալ շրջանը, ինչպես նաեւ կորած զինծառայողների կոնտակտային տվյալները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ստեփանակերտի խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի թեժ գծին նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 214 դիմում՝ անհայտ կորած հայ զինծառայողների վերաբերյալ:
Ստուգվել, մշակվել եւ որոնողական խմբին է հանձնվել 186 զինծառայողների մասին տվյալները, հեռախոսով հոգեբանական օգնություն է ցուցաբերվել 45 քաղաքացու:
Դեկտեմբերի 6-ի դրությամբ ավելի քան 1900 քաղաքացի է դիմել անհայտ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձման և այլ հարցերով: