|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքներ անցկացնող խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են գրավոր փաստաթուղթ մշակել: Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ավարտին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Մենք շաբաթ օրը, ժամը 14:00-ին այստեղ հավաքվում ենք և գրավոր մի քանի ամրագրումներ ենք կատարելու»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ մինչ այդ բոլոր քաղաքացիներն ազատ են օրենքի շրջանակներում պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին, 12-ին, 13-ին և 16-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին, նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց: