Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, ժամը 16.00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Այս մասին հայտնում են Վանեցյանի փաստաբանները։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ինչպես արդեն տեղյակ ենք, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։
Երեկ կրկին անգամ ձերբակալվել է նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Այսօր, ժամը 16.00 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախատել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։
Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ։
Արթուր Վանեցյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»։