կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-13 14:23
Քաղաքական

Վարդան Այվազյանի ձերբակալության իրավաչափության հարցը կքննարկվի այսօր

Վարդան Այվազյանի ձերբակալության իրավաչափության հարցը կքննարկվի այսօր

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին  հայտնում է պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Վարչապետի օծանելիքի հափշտակության դեպքի առթիվ իշխանության յուրացման հոդվածով հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին ձերբակալելու իրավաչափության դեմ բողոքը քննվելու այսօր ժամը 16։00֊ին Կենտրոն նստավայրի դատավար Արտակ Թադևոսյանի վարույթում։

Համոզված եմ ԱԱԾ֊ն ամեն ինչ անելու է` այդ թվում ապօրինություններ, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու համար` դրանով իսկ նպաստելով վարչապետի պաշտոնավարման երկարացմանը...»,- գրում է Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  երեկ ԱԱԾ աշխատակիցները Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, ապա, ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում` ձերբակալել նրան։