կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 15:27
Արցախ

Խաղաղապահների մուտքը ԼՂ ծայրահեղ միջոց էր. Լեոնիդ Կալաշնիկով

Խաղաղապահների մուտքը ԼՂ ծայրահեղ միջոց էր. Լեոնիդ Կալաշնիկով

Ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ծայրահեղ միջոց դարձավ այն պատճառով, որ կողմերը չէին կարողանում պայմանավորվել մարտերը դադարեցնելու շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Կարծում եմ՝ ոչ ոք չի ուզում ռիսկի ենթարկել իր ժողովրդին, իր քաղաքացիներին: Այս պարագայում մենք դրան գնացինք՝ բացահայտ անհրաժեշտությունից ելնելով, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում պայմանավորվել»,- ասել է պատգամավորը:

Կալաշնիկովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ:

«Քանի որ հակառակ դեպքում մենք երկու կողմից էլ որոշակի սադրանքներ կտեսնեինք: Հիմա որոշվելու է այդ գիծը, քիչ, թե շատ ինչ-որ հարաբերություններ կկառուցվեն զինադադարի վրա՝ այն հիմքով, թե  ինչպես դա վերահսկել: Բայց դա ավելի լավ է, քան մարդկանց մահը»,- շեշտել է խորհրդարանականը: