Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում բարձրացած բողոքը ոչ մի կապ չունի «արաբական գարնան» հետ, մասնավորապես` սիրիական ճգնաժամի. ИТАР-ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Դրանք բացարձակապես տարբեր իրադարձություններ են, որոնք տեղի են ունենում միմյանցից անկախ: Այն, որ վարչապետ Էրդողանը բավական ավտորիտար առաջնորդ է, շատ բան է փոխում Թուրքիայում իր ուզածով, փաստացի այն վերածում է նոր Օտտոմանյան Պորտայի եւ երկրի մեծ մասին հեռացրել է իշխանությունից, ոչ մի կապ չունի «արաբական գարնան» հետ: Սահմանադրության փոփոխությունը, բազմաթիվ սկզբունքների փոփոխություն, որոնց վրա անցյալ դարի 20-ականներից հենվում է Թուրքիան, ոչ թե «արաբական գարուն» է, այլ Թուրքիայի վերածում նոր Օտտոմանյան կայսրության, ինչը եւ գրված է ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի գրքում»,- նշել է քաղաքագետը:
Ըստ նրա` Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի իրադարձություններին, բնականաբար, կբարդացնի տնտեսական վիճակը, Թուրքիայի տարածքում արդեն բազմաթիվ փախստականներ կան, գրոհայիններ, որոնք իրենց տեր ու տիրական են զգում սահմանային շրջաններում, դա վատացրել է հարաբերությունները Սիրիայի հետ, գործնականում զրոյացրել առեւտուրը: Սակայն, ըստ Սատանովսկու, սիրիական ճգնաժամի հիմնական «պատվիրատուները» Սաուդյան Արաբիան եւ Կատարն են, Թուրքիան այստեղ ավելի պասիվ դերակատարում ունի: