| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-10-27 17:19
            4 տարի առաջ - 2021-10-27 17:19  
         
                
            Լեհաստանում իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին ներկայացրել է «Հայրենիքի պաշտպանության մասին» օրինագծի նախագիծ՝ կապված երկրի շուրջ միջազգային իրավիճակի սրման հետ. հայտնում է Associated Press-ը։
Օրինագիծը նախատեսում է պաշտպանական բյուջեի և Լեհաստանի զինված ուժերի թվաքանակի ավելացում ավելի քան երկու անգամ՝ առնվազն մինչև 250 հազար զինվոր և 50 հազար պահեստազոր։ Նոր օրենքի անհրաժեշտությունը Կաչինսկին բացատրել է Լեհաստանի աշխարհաքաղաքական վտանգավոր դիրքով՝ «Ռուսաստանի կայսերական հավակնությունների» և Բելառուսի հետ միգրացիոն պատերազմի ֆոնին։
«Եթե ուզում ենք խուսափել վատթարագույնից, այսինքն՝ պատերազմից, պետք է գործենք հին կանոնով՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»»,- ասել է նա։
Նշվում է, որ օրինագիծը, որը խորհրդարանի և նախագահի հաստատման կարիքն ունի, փոխարինելու է 1967 թվականի օրենքը, երբ Լեհաստանը անդամ էր Վարշավայի պայմանագրի կազմակերպության ռազմական դաշինքին: Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է 1999 թվականից և պարբերաբար նշվում է որպես դաշինքի այն քիչ երկրներից մեկը, որը ներդնում է իր ՀՆԱ-ի առնվազն 2%-ը պաշտպանության ոլորտում: