|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (WarGonzo) իր թելեգրամյան ալիքում Շուշիի շիական մզկիթի դիմաց լուսանկար է հրապարակել և գրել.
«Իմ մեջքի հետևում հինավուրց Շուշիի շիական մզկիթն, որը հրթիռակոծվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից, ոչ միայն ՀԿՌՀ-ներով, այլև LORA հրթիռային կայաններով:
Ընդհանրապես Շուշիում կա նաև երկրորդ շիական մզկիթը. երկուսն էլ վերականգնվել են Արցախի իշխանությունների կողմից՝ որպես պատմական հուշարձան:
Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի:
Ակնհայտ է, որ ռազմաճակատում (նաև թիկունքում) կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ», - գրել է ռուս լրագրողը: