|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հայաստանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ կապված. գրում է «Ինտերֆաքս»-ը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանում ռուս լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարությանը հղումով:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է: Շատ դժվար է խոսել սահմանների մասին, երբ դիմելու ժամանակն է: Մենք սերտ համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգերի գործարկումն այլ հարց է: Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը: «Այլ հարց է` ՀԱՊԿ-ի հե՞տ, թե՞ առանց ՀԱՊԿ-ի: Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները` կախված իրավիճակից եւ ընդհանուր քաղաքական ենթատեքստից»,- բացատրել է նա ու շեշտել՝ ՀՀ-ն պատրաստ է հոկտեմբերի սկզբին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երեւանում:
«Մենք պատրաստ ենք ընդունել հանդիպումը: Ոչինչ չի փոխվել»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հոկտեմբերի 8-9-ը նախատեսվում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երևանում: