|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը։ Սակայն մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Բալասանյանին։ Նա երեկ՝ սեպտեմբերի 28-ին, պետք է ներկայանար Երեւան՝ հարցաքննության։
Հիշեցնենք, որ Բալասանյանն օրեր առաջ Երեւանում հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի հետ, տագնապ հնչեցնում, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Գաղտնիք չէ, որ ԱԱԾ-ն դադարել է ՀՀ անվտանգության հարցերով զբաղվել եւ ծառայում է բացառապես իշխանություններին։ Երեկ լուր տարածվեց, որ Վիտոն գրավել է Լելեթեփեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: