Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Մոսկվան երբեք չի խառնվում հարևան երկրների ներքին գործերին և միշտ աջակցում է գործող իշխանություններին՝ իրավիճակը կայունացնելու իրենց ջանքերում: Այս մասին երկուշաբթի Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը, մասնավորապես, ասել է. «Գիտեք՝ մենք երբեք չենք խառնվում մեր հարևանների և ըդհանրապես այլ երկրների ներքին գործերին, բայց մենք միշտ աջակցում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին, քաղաքական ուժերի միջև այդպիսի լիարժեք երկխոսության համար, մենք միշտ աջակցում ենք գործող քաղաքական ուժին՝ իրավիճակը կայունացնելու նրա ձգտումներում, ու մենք հետեւողականորեն կվարվենք նաև Ղրղզստանի հանդեպ»:
Բացի այդ՝ ռուս առաջնորդը նշել է՝ խոսքը վերաբերում է նաև երկրին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն. «Միշտ մեր հանդիպումներում դուք բարձրացնում եք Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիներին աջակցելու հարցը: Այս առումով մենք մի շարք հատուկ որոշումներ ենք կայացրել եւ, անշուշտ, կշարունակենք այս թեման հետագայում էլ քննարկել»,- ասել է Պուտինը:
Ըստ քաղաքական գործչի՝ ՌԴ-ն սատարում է երկրում ներքաղաքական կայունացման Ղրղզստանի ղեկավարության ջանքերը: «Մենք հետևողականորեն աջակցում ենք ձեր ջանքերին, Ղրղզստանի ղեկավարության ջանքերին՝ երկրում ներքաղաքական կայունացման ուղղությամբ: Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ձեր ջանքերի շնորհիվ այս գործընթացը կշարունակվի»,- ամփոփել է Պուտինը:պուտի