Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին: Դրա մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնյա Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։
Նա հիշեցրել է, որ ըստ ԱՊՀ ձևաչափի՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի և Բաքվի և Երևանի գործերին մասնակցության մասին։
«Նրանք այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակում շարունակում են իրենց երկխոսությունը։ Իսկ մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլևս մերը չէ, դա նրանց ինքնիշխան առանձնաշնորհն է»,-պարզաբանել է նա։
Միաժամանակ, ըստ նրա, ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ։
«Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,-հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։