կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 12:14
Աշխարհ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ

Ամերիկյան վարչակազմը սեպտեմբերի 2-ին պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի նկատմամբ, որը հետաքննում է ամերիկացի զինվորականների հանցագործություններն Աֆղանստանում. գրում է «Европейская правда» պարբերականը։

Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ տարածքում ակտիվների սառեցում, ինչպես նաև ԱՄՆ մուտքի արգելք։

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցային ցուցակում են ներառել նաև Միջազգային քրեական դատարանի Իրավասության, փոխլրացման և համագործակցության բաժնի պետ Ֆակիսո Մոչոչոկոյին։

Մեկնաբանելով ընդունած որոշումը՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մանրամասնել է, որ հերթական քայլն են անում, քանի որ դատարանը շարունակում է թիրախավորել ամերիկացիներին։ Նա շեշտել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք կշարունակեն նյութական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ երկու անձանց, նույնպես կենթարկվեն պատժամիջոցների:

Պոմպեոն նաև հստակեցրել է, որ պետդեպարտամենտը սահմանափակել է ԱՄՆ մուտքն այն անձանց համար, որոնք ներգրավված են եղել ամերիկյան զորակազմի գործողությունների հետաքննման ջանքերում։  Նա անուններ չի նշել։