|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը մինչեւ օգոստոսի 23-ը, ժամը 23-ը ժամանակ է տվել Արայիկ Հարությունյանին։ Այդ մասին ասվում է «ԿԱՄՔ» տարածած հայտարարության մեջ, որում մասնավորապես ասվում է․ «Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն անթույլատրելի է համարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող ապազգային գործողությունները:
Ուստի «ԿԱՄՔ»-ը առաջարկում է նախարար Արայիկ Հարությունյանին` մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը, ժամը 23:00-ն, մեկնարկել Հայաստանի Հանրապետության կրթության հայեցակարգային հստակ բարեփոխումներ:
Այս առիթով` հորդորում ենք անհապաղ կազմակերպել հանրային լսումներ, հրապարակային քննարկումներ հայեցի դաստիարակության, հայոց լեզվի և հայոց պատմության, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման մասնագետների և բուհերի ուսանողների հետ:
Եթե նշված ժամկետում նախարարը չբավարարի մեր պահանջը, մենք պատրաստվում ենք նախաձեռնել նրա հրաժարականի պահանջի անժամկետ պայքար, որի հնարավոր բոլոր հետևանքների ողջ պաասխանատվությունը ընկնում է ՀՀ Կառավարության խղճի վրա»,- ասված է հայտարարության մեջ: