|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վեդի քաղաքում գտնվող զորամասում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել` 18:39-ին: Այրվել են զորամասի բաղնիքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), ապակեբամբակյա ջերմամեկուսիչ շերտը (մոտ 25 քմ) և մալուխ (մոտ 10 գմ):