Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով։
«Հարգելի' դատախազներ և դատախազության աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու և պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը և իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը։
Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու և զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում։ Հատկապես կարևոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները։
Վստահ եմ, որ ձեր նվիրումի և անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Արիություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»։