Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չինաստանը խիստ քննադատել Միացյալ Նահանգներին՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մասին օրենքի ընդունման կապակցությամբ, որը նախատեսում է Չինաստանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Ույղուրներին ճնշելու համար. ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Չինաստանում Ույղուրների իրավունքների պաշտպանության մասին օրենք, որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառումը չինացի պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ-ն մեղադրում է ՉԺՀ-ին Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում ույղուրների և այլ մուսուլմանների նկատմամբ ոտնձգությունների համար. չինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը անցյալ ամիս հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից:
«ԱՄՆ-ն ընդունել է այսպես կոչված «2020 թ. Ույղուրների իրավունքների նկատմամբ քաղաքականության մասին» օրինագիծը, որը միտումնավոր վարկաբեկում է Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում մարդու իրավունքների իրավիճակը, հարձակվում է Սինցզյանում Չինաստանի կառավարության քաղաքականությունների վրա՝ բացահայտ խախտելով միջազգային օրենսդրությունը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմեր, այն դարձել է կոպիտ միջամտություն ՉԺՀ-ի ներքին գործերին», - ասվում է հայտարարության մեջ՝ շեշտելով, որ այդ խնդիրը բացառապես Չինաստանի ներքին գործն է։