|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Չինաստանը չի օգնի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, քանի որ Պեկինը հասկանում է, որ իր տնտեսական ապագան շատ ավելի սերտորեն կապված է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ։
«Կարծում եմ՝ Չինաստանը հասկանում է, որ իր տնտեսական ապագան շատ ավելի սերտորեն կապված է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ: Ուստի հուսով եմ, որ նա չի միջամտի», - ասել է Բայդենը հինգշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ շատ անկեղծ զրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
«Ես չեմ սպառնացել, բայց ես հասկացրել եմ նրան, որպեսզի համոզվեմ, որ նա հասկանում է հետևանքները, եթե օգնի Ռուսաստանին, ինչպես հաղորդվում և սպասվում էր»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ տեղյակ է Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ տնտեսական կապեր և տնտեսական աճ ունենալու՝ Սի Ցզինփինի շահագրգռվածության մասին, և Չինաստանի առաջնորդին մատնանշել է, որ ինքն իրեն էական ռիսկի տակ կդնի, եթե որոշի աջակցել Ռուսաստանին։