|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Չինաստանի իշխանությունները որոշել են տնտեսական դիմակայունության զանգվածային փորձարկում անցկացնել՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար պատժամիջոցների ենթակվելու մտավախության ֆոնին. հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցները նշում են, որ սթրես-թեստը սկսվել է փետրվարի վերջին։ Ըստ The Guardian-ի աղբյուրների` թեստին մասնակցում են հիմնական պետական գերատեսչությունները՝ բանկային հատվածից մինչև միջազգային առևտրի կարգավորիչներ:
Միևնույն ժամանակ, ըստ թերթի զրուցակցի, Պեկինը նման սթրես-թեստը համարում է «բնական արձագանք» այն ամենին, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի հետ, քանի որ Չինաստանը լայն կապեր ունի նրա հետ։ Նշվում է նաև, որ Չինաստանի իշխանությունների կողմից նման փորձարկումների անցկացումը կարող է նշանակել, որ նրանք փորձում են պարզել, թե ստեղծված իրավիճակում որքան կարժենա Չինաստանի` Ռուսաստանին աջակցելը։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները արտակարգ հանդիպում են անցկացրել բանկիրների հետ՝ կապված արևմտյան սահմանափակումների վտանգի հետ։
Ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին՝ Ռուսաստանի հետ կապերին աջակցելու համար, որը պատժամիջոցների է ենթարկվել Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու պատճառով։