|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կնոջը հոսպիտալացրել են Կիևի հիվանդանոցներից մեկում. այս մասին գրում է lenta.ru-ն։
Մասնավորապես, նշվում է՝ նախորդ շաբաթ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Զելենսկիի կինը բժիշկների հսկողության տակ է՝ միջին ծանրության երկկողմանի թոքաբորբով: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
Նախօրեին Վլադիմիր Զելենսկու և նրա երեխաների կորոնավիրուսի հերթական թեստը բացասական արդյունք է գրանցել:
Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Ուկրաինայում կորոնավիրուսի 666 նոր դեպք է արձանագրվել, նախկինում վարակված 11 հիվանդ մահացել է, 275 հոգի առողջացել է: Համավարակի սկզբից ի վեր COVID-19 է հայտնաբերվել 32 476 մարդու մոտ, 912 հոգի մահացել է: