Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում այսօր՝ մայիսի 28-ին, կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Հարգելի՛ սյունեցիներ։ Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին եւ հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։
Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝
-լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․
-հնարավորինս բացառե՛ք շփումները,
-կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,
-կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,
-պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։
Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։
Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»։