Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանն աշխարհում ռազմական հզորության առումով կարողացել է 22-րդից բարձրանալ 14-րդ հորիզոնական. այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի բացման արարողությանը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա մենք գտնվում էինք աշխարհում 22-րդ հորիզոնականում, այժմ մենք գտնվում ենք 14-ում, անցած տարիների ընթացքում հսկայական վերափոխումներ են տեղի ունեցել երկրի ռազմական ներուժի տարբեր ոլորտներում», - նշել է Ռոհանին։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը բազմիցս քննադատվել է արևմտյան երկրների կողմից՝ բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար՝ ի պատասխան հայտարարելով, որ դա անում է պաշտպանական և զսպման քաղաքականության շրջանակներում, իսկ հրթիռները հարմարեցված չեն միջուկային մարտագլխիկների համար:
Միևնույն ժամանակ Թեհրանն սպասում է զենքի էմբարգոյի ավարտին՝ 2020 թվականի հոկտեմբերին, չնայած ԱՄՆ-ն ամեն բան անում է դա կանխելու համար:
Վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իրանական զինված ուժերի մի մասը) ուղեծիր արձակեց առաջին ռազմական արբանյակը: