Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը անձամբ է վերահսկում հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, «օպերատիվ շտաբի աշխատանքը նրա անձնական վերահսկողությամբ է կատարվում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Չեչնիայի ղեկավարի օգնական եւ «Գրոզնի» պետական հեռուսաընկերության տնօրեն Ահմեդ Դուդաեւը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում։
Դուդաեւի խոսքերով՝ տարածաշրջանի իշխանությունները «նոր կորոնավիրուսային վարակի չտարածման սպառիչ միջոցներ են» ընդունում։
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, հղում անելով բժշկական շրջանակներում իր աղբյուրին, հայտնել էր, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մոտ նոր կորոնավիրուսով վարակման կասկած կա։ Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Կադիրովը գտնվում է բժիշկների հսկողության տակ։
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Կադիրովը գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ նրան մայրաքաղաք ինքնաթիռով են տեղափոխել։
Չեչնիայի ղեկավարի հնարավոր վարակման մասին հայտնել է նաեւ Baza Telegram-ալիքը։ Կադիրովին ախտորոշել են «թոքերի ախտահարում», սակայն COVID-19-ի առկայությունը չի հաստատվել։ Ինչպես նշում է ալիքը, հանրապետության ղեկավարը մի քանի օր առաջ թուլություն է զգացել, սակայն «սկզբում դա վերագրել է ՍՇՎՎ-ին», միայն վիճակը վատանալուց հետո նրան խորհուրդ են տել դիմել մոսկովյան բժիշկներին։