կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 12:16
Քաղաքական

Բժիշկները պատրաստվում էին հայտնել մահվանս լուրը. Բրիտանիայի վարչապետ

Բժիշկները պատրաստվում էին հայտնել մահվանս լուրը. Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատմել է, թե ինչպես է պայքարել  կորոնավիրուսի դեմ.այս մասին նա մանրամասնել է The Sun-ի հետ հարցազրույցում. հայտնում է Yerkir.am-ը։

55-ամյա Ջոնսոնը տեղեկացրել է՝ բժիշկները պատրաստվում էին հայտարարել իր մահվան լուրը, երբ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում էր։ Նրա պնդմամբ՝ բժիշկները չէին հավատում, որ նա կբուժվի։ Հատուկ պլան էր մշակվել այն դեպքի համար, եթե նա մահանար։

«Դժվար էր հավատալ, որ ընդամենը մի քանի օրում վիճակս կարող էր այդ աստիճան վատթարանալ։ Հիշում եմ հիասթափության զգացումս։ Ես չէի կարող հասկանալ, թե ինչու չեմ ապաքինվում»,- ասել է Ջոնսոնն ու հավելել՝ «լիտրերով թթվածին է ստացել», քանի որ իրավիճակը ծայրահեղ ծանր էր, բայց չէր հավատում, որ կմահանա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 27-ին։ Նրա վիճակը վատացել էր, ինչի հետևանքով նա ապրիլի 5-ին հոսպիտալացվել էր։ Բրիտանացի վարչապետն երեք օր վերակենդանացման բաժանմունքում էր անցկացրել,և ի վերջո ապրիլի 12-ին դուրս գրվել հիվանդանոցից։