|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Աստղիկ» բժշկական կենտրոնի` կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները հիվանդանոցում բուժվող քաղաքացիների հետ շփում չեն ունեցել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:
Նրա խոսքերով` վարակված բժիշկներն աշխատել են հատուկ առանձնացված մեկուսարանում ու հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել:
«Covid-19-ով հիվանդները «Աստղիկ» ԲԿ-ում չեն բուժվում: Ավելին՝ բոլոր հիվանդներին մինչև հիվանդանոց ընդունելը անվճար PCR թեստ են անում՝ նրանց հետագա սպասարկման անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պետրոսյանը:
Թեստավորումը, նրա խոսքերով, իրականացվում է հիվանդանոցի հարևանությամբ կազմակերպված մեկուսարանում: Այդտեղից հիվանդանոց են ընդունվում միայն բացասական պատասխանով հիվանդները: Դրական պատասխանի դեպքում տեղափոխվում են կորոնավիրուսի բուժման համար առանձնացված այլ հիվանդանոցներ: