կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 21:18
Աշխարհ

Հայտնի են «Ավրորա 2020»-ի հավակնորդների անունները

Հայտնի են «Ավրորա 2020»-ի հավակնորդների անունները

Հայտնի է, թե ովքեր են «Ավրորա» մրցանակի 2020 թվականի հերոսները: Փոխանցմամբ՝ նրանց անունները հայտարարվեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսներն այս տարի 4-ն են: Նրանց ներկայացրեց մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին: Դարզին նկատեց, որ այս տարի հատուկ տարի էր, ամենաշատ հայտերն էին ստացել: Թեև դժվար է եղել ընտրություն կատարելը, սակայն ընտրել են 4-ին:

Առաջինը՝ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն են` Սոմալիում խաղաղություն հաստատելու իրենց ձգտման համար: Նրանք աշխատել են՝ փրկելու կարիքավորների կյանքը և օգնել են հարյուրավոր մարդկանց: Նրանց առաջադրած կազմակերպություններն են՝  «Սերն անում է» (Love does), «Փանզի» հիմնադրամը (Panzi Foundation) և  «Պրաջվալա»-ն (Prajwala):

Երկրորդ հերոսը քույր Անժելիկա Նամայկան է՝ Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում տեղահանվածներին օգնելու համար: Վերջին տասնամյակում ոչ պակաս, քան 22.5 հազար կանայք աջակցություն են ստացել Վերաինտեգրման և զարգացման կենտրոնում, որը ստեղծել է հենց Անժելիկա Նամայկան: Առաջադրած կազմակերպություններն են «Անտեսանելի երեխաներ»-ը (Invisible Children), և «Կարիտաս»-ը (Caritas):

Երրորդը Կլաուս Վոգելը և Սոֆի Բեոն են՝ Միջերկրական ծովում փախստականներին փրկելու համար: Նրանց կազմակերպությունը՝  «SOS Mediterranée»-ը օգնել է 30 հազար փախստականների: Առաջադրված կազմակերպությունը «SOS Mediterranée»-ն է:

Չորրորդը՝ Սակենա Յակուբին է` կանանց և աղջիկների կրթությունը Աֆղանստանում և Պակիստանում ապահովելու համար: Նա Աֆղանստանի ուսումնական ինստիտուտի հիմնադիրն է:  Առաջադրված կազմակերպություններն են «Աֆղանստանի ուսումնական ինստիտուտ»-ը (Afgհan institute of learning), «Ստեղծելով միջազգային  հույս»-ը (Creating Hope International), «Կանանց փախստականների հարցերով հանձնաժողով»-ը (Women’s Refugee Commission Inc):

«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում՝ այսպիսով շարունակելով մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրականնախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռում է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբումէ բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: