Yerkir.am-ը ներկայացնում է «Օսկար 2020»-ի հաղթողների անունները՝ ըստ անվանակարգերի.
- «Լավագույն ֆիլմ»՝ հարավկորեական արտադրության «Մակաբույծը»
- «Լավագույն դերասանուհի»՝ Ռենե Զելվեգեր («Ջուդի» ֆիլմից)
- «Լավագույն դերասան»՝ Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր» ֆիլմից)
- «Լավագույն ռեժիսոր»՝ հարավկորեացի Պոն Ջուն Հոն («Մակաբույծը» ֆիլմից)
- «Լավագույն սաունդրեք»՝ Հիլդուր Գուդնադոտիրը «Ջոկեր» ֆիլմից
- «Լավագույն օտարալեզու ֆիլմ»՝ հարավկորեական «Մակաբույծը»
- «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում»՝ «Սկանդալ» ֆիլմի թիմ՝ Քաձու Հիրո, Էնն Մորգան և Վիվիան Բեյքեր
- «Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «1917» ֆիլմ
- «Լավագույն մոնտաժ»՝ Մայք Մաքասքեր և Էնդրյու Բաքլեր («Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմից)
- «Լավագույն օպերատորական աշխատանք»՝ Ռոջեր Դիքինս («1917» ֆիլմից):
«Լավագույն ձայնային մոնտաժ»՝ Սեմ Մենդեսի «1917» ֆիլմ
- «Լավագույն ձայն»՝ Դոնալդ Սիլվեսթր ««Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմ
- «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Լորա Դերն («Ամուսնական պատմություն» ֆիլմից)
- «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ»՝ Քերոն Դայսինգերի և Ելենա Անդրեյչևայի «Սովորել սքեյթբորդով սահել ռազմական գործողությունների գոտում (եթե դու աղջիկ ես)» ֆիլմ՝ նվիրված Քաբուլում աֆղանցի երեխաներին
- «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ»՝ «Ամերիկյան գործարան»
- «Լավագույն բեմադրող նկարիչ»՝ Բարբարա Լինգ և Նենսի Հեյ՝ «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմից:
- «Լավագույն հանդերձանքի դիզայն»՝ Ժակլին Դյուրան («Փոքրիկ կանայք» ֆիլմից)
- «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ»՝ «Մազոտ սերը», որը հեղինակ Մեթյու Ա Չերրին նվիրեց բասկետբոլիստ Քոբի Բրայանթին:
- «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Բրեդ Փիթ