Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուդալ ալ-Շաղլանը, ով Իրաքում գործունեություն ծավալող պրոիրանական «Բադր» խմբակցության անդամ է, հայտարարել է, որ իրաքյան անվտանգության ուժերը ամբողջապես պատրաստ են դիմագրավել Իրաքում ցանկացած ագրեսիայի և թիրախավորել են երկրում տեղակայված թուրքական դիրքերը. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ Eqtesadnews-ի՝ Ադի ալ-Շաղլանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հարձակումներին, որի հետևանքով մեծ ավերածություններ են տեղի ունեցել և նվազագույնը երկու կնոջ մահվան պատճառ դարձել, նշում է. «Միաժամանակ քննադատելով թուրքական զինուժի սաբոտաժն ու Իրաքի ինքնիշխանության խախտումը, մենք մեր մերթին, որպես իրաքյան ժողովրդի ներկայացուցիչներ, կոչ ենք անում Իրաքի կառավարությանն ու ԱԳՆ-ին համապատասխան քայլեր ձեռնարկել», - նշել է «Բադր» խմբակցության անդամը։
Ալ-Շաղլանը հայտնեց, որ եթե այս իրավիճակը շարունակվի, Իրաքը այլ պատասխան կտա. «Թող բոլորը իմանան, որ մեր անվտանգության ուժերը ամբողջովին պատրաստ են զբաղեցնել Թուրքիայի դիրքերը Իրաքում, և նրանք ունակ են դիմագրավելու ցանկացած ագրեսիայի»։
Հիշեցնենք, որ ապրիլի 15—ին թուրքական կործանիչները հարվածներ էին հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Մահմուր քաղաքին, որտեղ, ըստ թուրքերի, ապաստանում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները։