|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քրդական «Դելալա» հակաօդային պաշտպանության ուժերը երեկ հաջող ռազմական գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Մեթին քաղաքի Զենդուր լեռնաշղթայում:
Ըստ Fırat քրդական հրատարակության՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին քրդական հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հարվածել են հակառակորդին Միդիայի պաշտպանության գոտիների շրջանում, որոնք գտնվում են պարտիզանների վերահսկողության տակ:
Ըստ քրդական աղբյուրների՝ թիրախները հաջողությամբ խոցվել են:
Հիշեցնենք, որ Թուրքիան ապրիլի վերջից վերսկսել է իր ապօրինի գործողությունները Իրաքի հյուսիսային շրջաններում, հաղորդվել է թուրքական կենդանի ուժի և տեխնիկայի կորուստների մասին։