|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 372 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 26 մլն 854.1 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչվելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակում Հայաստան է ներմուծվել 5 մլն 053.1 հազար դոլար արժողությամբ 339.2 տոննա ապրանք:
Ստացված օգնության մեջ մեծ ծավալ են կազմել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները` շուրջ 12 մլն 510.5 հազար դոլարի, սարքերը և ապարատները` 11 մլն 412.7 հազար դոլարի, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները` 1545.2 հազար դոլարի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: