կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-03-30 10:57
Քաղաքական

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել կառավարության նախաձեռնությամբ. օրակարգում 4 հարց է:

Մասնավորապես, դրանք են.

  • «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին եւ երկրորդ ընթերցում)
  • «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին եւ երկրորդ ընթերցում),
  • Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
  • «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (առաջին եւ երկրորդ ընթերցում):