Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին հեռուստաուղերձ է հղել՝ COVID-19 անհայտ ծագման կորոնավիրուսի տարածման վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը՝ France 24-ին հղումով:
Նշվում է՝ նախագահի խոսքով՝ Եվրոպական միության և Շենգենյան գոտու երկրների սահմանները փակվում են մարտի 17-ից՝ 30 օր ժամկետով, ինչպես նաև 15 օրով ուժի մեջ է մտնում երկրի տարածքում մարդկանց տեղաշարժի սահմանափակումը։
Ըստ երկրի նախագահի հայտարարության՝ Ֆրանսիայում նաև կասեցվում են իրականացվող բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, որը նախատեսում է թոշակի անցնելիս շատ մասնագիտությունների տեր մարդկանց համար արտոնությունների չեղարկում, թոշակի անցման տարիքի բարձրացում՝ 62-ից 64-ի։
Հավալենք՝ ֆրանսիացի նախագահը ժողովրդին ուղղված իր խոսքում նաև նշել է. ««Ֆրանսիան պատերազմի մեջ է։ Պետությունը կվճարի մարդկանց աշխատավարձները։ Կոմունալ ծախսեր չեն պահանջվի ժողովրդից։ Վարկերը ժամանակավորապես կսառեցվեն։ Վարձով ապրողների վարձերը պետությունը կհոգա։ Ոչ մի ֆրանսիացի սոված չի մնա։ Կոմերսանտները կհատուցվեն։ Ժողովրդից պահանջվում է մնալ տանը։ Իսկ բժիշկները կկռվեն առաջին գծում: Այո,մենք պատերազմի մեջ ենք և պետությունը կվճարի»։
Տեսանյութը՝ ստորև.