Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Երեկ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Լոնդոնում Բելառուսի դեսպանատան վրա։ Նախ մի խումբ անձինք վնասել են կառույցի շենքի ճակատը, այնուհետ հարջակվել են դեպքի վայր ժամանած բելառուս դիվանագետների վրա: Նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել, շտապ բուժօգնություն է կանչվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։
Բուժհաստատությանում դիվանագետի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, ուղեղի թեթև ցնցում և ատամի տրավմատիկ կոտրվածք։ Իրավապահ մարմինների ժամանումից հետո արմատականները դեպքի վայրից փախչելու փորձ են արել։ Այնուամենայնիվ, հարձակվողներից մի քանիսին ձերբակալել է Լոնդոնի ոստիկանությունը։
Բելառուսի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին խիստ բողոք է ներկայացվել դեպքի մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև արդյունքների մասին Բելառուսին տեղեկացնելու պահանջով։ Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ բրիտանական իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները՝ դիվանագիտական տարածքը ցանկացած ներխուժումից պաշտպանելու համար: