|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայուհի Քրիստինա Այանյանը դարձել է «Միսս Բոստոն 2020» տիտղոսակիր. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին նշված է մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Այանյանը վաղ տարիքից է մասնակցում գեղեցկության տարբեր մրցույթների:
Նա երկար տարիներ է, ինչ ծնողների հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իսկ 10 տարեկանում դարձել է «Միսս Բոստոն» մանկական մրցույթի հաղթող, այնուհետև 2013թ.-ին՝ «Միսս Մասաչուսեթս»։

«Միսս Բոստոն 2020» մրցույթի տիտղոսակիրը լիովին տիրապետում է իր մայրենի հայոց լեզվին, բավականին հաճախ այցելում է Հայաստան:
Նշենք նաև, որ գեղեցկուհին որոշ ժամանակ առաջ աշխատել է ամերիկյան հեղինակավոր ABC հեռուստաընկերությունում և լուսաբանել «Ammy» մրցանակաբաշխությունը: