|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Օրերս Ռուսաստանում անցկացվել է «Միսս Ռուսաստան 2013» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Էլմիրա Աբդրազակովա անունով մի աղջիկ` ծնունդով Կուզբասից:
Նրա հաղթանակը, սակայն, միանշանակ չի ընդունվել. գրում է NEWSru.com-ը: Գեղեցկուհու դեմ արշավ է սկսվել համացանցում: Շատերը դժգոհ են, որ իրենց երկրի գեղեցկուհին, որը հետագայում ՌԴ-ն պետք է ներկայացնի «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» մրցույթներում, չունի սլավոնական արտաքին, բացի այդ` նրա հայրը թաթար է:
Ճնշումներին չդիմանալով` Աբդրազակովան ջնջել է սոցկայքերից իր անձնական էջերը: