կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 17:40
Աշխարհ

ԵՄ-ն չի ընդունել Թրամփի «դարի գործարքը»

ԵՄ-ն չի ընդունել Թրամփի «դարի գործարքը»

Եվրամիությունը չի ընդունում մերձավորաևելյան հակամարտության լուծման նախաձեռնություն համարվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ ճանաչել Իսրայելի բռնազավթած պաղեստինյան տարածքները Հորդանան գետի Արևմտյան ափին: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի՝ Բրյուսելում տարածած հայտարարության մեջ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Մենք հատկապես անհանգստացած ենք ԱՄՆ հայտարարությունների համար` կապված Հորդանանյան հովտի և Արևմտյան ափի այլ տարածքների հնարավոր անեքսիայի հետ: Միջազգային նորմերին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան՝ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը 1967 թ. հետո օկուպացված տարածքների նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ Բորելն ընգծում է, որ ԵՄ-ն կշարունակի երկու պետություն ստեղծելու վերաբերյալ տարբերակին (1967 թ. սահմաններում)՝ հնարավոր փոփոխություններով, եթե երկու կողմերը համաձայնության գան:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել էր «դարի գործարքի մասին»: Ըստ դրա՝ նախատեսվում է երկու պետությունների ստեղծում՝ հրեական և պաղեստինյան, Երուսաղեմը դառնում է Իսրայելի մայրաքաղաքը, Պաղեստինը զրկվում է երրորդ պետության հետ սահմանից՝ բացառությամբ Գազայի հատվածի (սահման Եգիպտոսի հետ և ելք Միջերկրական ծով), որն էլ իր հերթին անջատված է մայր Պաղեստինից: