Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2011 թ. ապրիլի 24-ին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպանված Սևակ Բալըքչըի դատական գործի վերաբերյալ հրապարակվել է վճիռը: Մեղադրյալ Քըվանչ Աղաօղլուն կանխամտածված սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման և հենց նիստի ժամանակ էլ կալանավորվեց. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Ակօս շաբաթաթերթը:
Աղաօղլուն 2013 թ. ռազմական դատարանում դատապարտվել էր 4 տարի 5 ամիս ազատազրկման: Գործը սկսել էր նորից քննվել 2018 թ. փետրվարին քաղաքացիական դատարանում:
Բալըքչըն սպանվել էլ էր Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը Բաթման նահանգում՝ Աղաօղլուի արձակած կրակոցից: Բալըքչըի ծառայության ավարտին մնացել էր 20 օր: