Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը հրապարակել է «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վճիռը: Դատարանը, դեռևս հունիսի 13-ին 9 մեղադրյալի վերաբերյալ գործն առանձնացրել էր ընդհանուր գործից, քանի որ լրանում էր դատական գործի վաղեմության ժամկետը. հաղորդում է «Ակօսը»:
Ըստ Օգյուն Սամասթի, Էրհան Թունջելի, Յասին Հայալի և 6 այլ մեղադրյալի վերաբերյալ հրապարակված դատավճռի` Սամասթը` 2.5, Հայալը` 7.5, իսկ Թունջելը 99.5 տարվա ազատազրկման են դատապարտվել: Նիստին մեղադրյալներից ներկա էր միայն Թունջելը, իսկ մնացածը հետևում էին իրենց քաղաքների դատարաններից:
Հայալի փաստաբանը և Սամասթը դատարանից պահանջեցին ազատել «կազմակերպության անդամ» լինելու մեղադրանքից: Սամասթը, որը համարվում է Դինքի սպանության գլխավոր մեղավորը, պահանջել է նաև իր նկատմամբ կիրառել զղջման դրույթը, և նշել է, որ գործի ընթացքում ամեն կերպ աջակցել է հետաքննությանը:
Նշենք, որ մնացած 6 մեղադրյալից 4-ը դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, իսկ 2 հոգի էլ արդարացվեցին: